Սյունիքի մարզի  Կապան-Արծվանիկ ավտոճանապարհի 15-րդ կմ-ում հուլիսի 4-ի ուշ երեկոյան տեղի է ունեցել ավտովթար:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել Մարզային փրկարար վարչության փրկարարական ջոկատը:

Տեղում պարզվել է, որ դեռեւս չպարզված հանգամանքներում, «ՎԱԶ-2121» մակնիշի 51 ՕՕ 695 համարանիշի ավտոմեքենան ճանապարհի երթեւեկելի մասից դուրս է եկել եւ շրջվել 7-8 մ խորությամբ ձորը:

Պատահարի հետեւանքով ավտոմեքենայի վարորդը` 42-ամյա Կարեն Հակոբյանը եւ երկու ուղեւորները` 32-ամյա Մերի Դավթյանը եւ 51-ամյա Մարինե Սիմոնյանը ստացել են մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ եւ, մինչ փրկարարների կանչի վայր հասնելը, շտապօգնության մեքենաներով տեղափոխվել են Կապան քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

Ըստ հերթապահ բժշկի գնահատման` տուժածների առողջական վիճակը միջին ծանրության է: