Վանաձորում հուլիսի 4-ին սնկային թունավորմամբ հիվանդանոց են տեղափոխվել 2 մարդ:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի թիվ 1 հիվանդանոցային համալիրից տեղեկատվություն է ստացվել այն մասին, որ ժամը 15.15-ին սնկային թունավորումով հոսպիտալացվել են Վանաձորի Երեւանյան խճուղու թիվ 66ա շենքի 20-րդ բնակարանի բնակիչներ 60-ամյա Սարգիս Սիմոնյանը եւ 56-ամյա Սեդա Պապիկյանը:
Ըստ բժիշկների՝ տուժածների առողջական վիճակը ծանր է:



























