Արարատի մարզում ստեղծված է բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ, NEWS.am-ին ասաց Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը` պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք հաջողվել է կանխել ռազբորկաները, ինչպես խոստացել էր մարզպետ նշանակվելիս:

«Ոչ մի տարաձայնություններ այս կամ այն մարդկանց կամ կազմակերպությունների միջեւ, մարզպետարանի եւ քաղաքապետարանի միջեւ, մարզպետարանի եւ գյուղական համայնքների ղեկավարների միջեւ չկան: Շատ նորմալ, բարիդրացիական հարաբերություններ են ստեղծվել»,- ասաց մարզպետը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր NEWS.am-ը` Է. Բարսեղյանը խոստացել էր, որ իր պաշտոնավարման ժամանակ մարզում ոչ մի ռազբորկա չի լինի, մարզում տիրելու է օրենքի գերակայությունը: