ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 7-ին ստորագրել է հրամանագիր Անատոլի Թադեւոսյանին Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ նշանակելու մասին` ազատելով նրան ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավորի պարտականություններից:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ Բակո Սահակյանի նույն օրը ստորագրած մեկ այլ հրամանագրով` Սպարտակ Գրիգորյանը նշանակվել է ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր:




























