ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ Ժոաո Սոարեշը հայտարարել է ղարաբաղյան կարգավորման Մինսկյան գործընթացն աջակցելու անհրաժեշտության մասին:
Ինչպես հուլիսի 10-ին հայտարարել ԵԱՀԿ ԽՎ նախագահ Պետրոս Էֆիթիմիուն Բելգրադում կայացած 20-րդ ամենամյա լիագումար նստաշրջանում, Հարավային Կովկասի եւ ղարաբաղյան հակամարտության հարցով ԵԱՀԿ հատուկ ներկայացուցիչ է նշանակվել պորտուգալացի խորհրդարանական, ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահ Ժոաո Սոարեշը: Նախկինում այդ պաշտոնը զբաղեցնում է Գորան Լենմարկերը:
Սոարեշը նկատել է, որ իր համար մեծ պատիվ է կատարել այդ դերը, որպեսզի օգնի ավելի ամուր կամուրջներ կառուցել տարածաշրջանի խորհրդարանների միջեւ: «Պետք է ակտիվացնել ընթացիկ բանակցությունները ողջ Կովկասի վերաբերյալ, որ աջակցենք ԵԱՀԿ Մինսկի գործընթացը»,- հայտարարել է Ժոաո Սոարեշը:
Ժոաո Սոարեշի նշանակումը տեղի է ունեցել Հայաստանի, Ադրբեջանի եւ Վրաստանի պատվիրակությունների հետ խորհրդակցություններից հետո: «Սոարեշը լայն գիտելիքներ ու անձնական կապեր ունի ունի տարածաշրջանում: Բացի այդ, նա անհրաժեշտ դիվանագիտական փորձ ունի, որպեսզի միավորի մարդկանց եւ կենտրոնացնի քաղաքական ուշադրությունը Կովկասի շարունակական հակամարտությունների վրա»,- հայտարարել է Պետրոս Էֆթիմիուն:




























