Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող երեք հայ ռազմագերիներին եւ հայ ընտանիքի անդամներին:

Կոմիտեի աշխատակիցները ռազմագերիներին եւ ընտանիքին են հանձնել չորս նամակ եւ երեք բանավոր ուղերձ` իրենց հարազատներից: Իրենց հերթին Ադրբեջանում պահվողները Կարմիր խաչի միջոցով հանձնել են հինգ նամակ, Trend-ին հայտնել է Ադրբեջանում Կարմիր խաչի ներկայացուցչության մամուլի քարտուղար Շահլա Ղահրամանովան:

Ներկայումս Ադրբեջանում պահվում են երեք հայ ռազմագերիներ եւ մի ընտանիքի հինգ անդամներ: Հայաստանում է գտնվում ադրբեջանցի մեկ ռազմագերի:

Ի տարբերություն հայ ռազմագերիների, Գեւորգյանների ընտանիքը` Եղիշեն, նրա կինն ու երեք երեխաները ինքնակամ են անցել սահմանը: Եղիշե Գեւորգյանը կրկնահանցագործ է, ով կասկածվում է ծանր հանցագործության մեջ եւ փորձում է այդկերպ խուսափել արդարադատությունից: