Ուկրաինայի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Լիտվինն այսօր՝ հուլիսի 11-ին, այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան։

Ինչպես NEWS.am-ին հայտնեցին Ազգային ժողովի մամուլի ծառայությունից, ուկրինացի բարձրաստիճան պաշտոնյան ծաղիկներ է դրել զոհերի հիշատակին նվիրված հուշարձանին, շրջել թանգարանի տարածքում եւ անվանական եղեւնի տնկել ծառուղում։