Գլենդելի ոստիկանությունը ձերբակալել է 25-ամյա մի հայուհու` նախկին ընկերոջը վրաերթի ենթարկելու համար:

Վրաերթի համար պատճառ է դարձել նախկին ընկերոջ կողմից աղջկա մոր հասցեին հնչեցրած վիրավորանքները:

Ականատեսները ոստիկանությանը հայտնել են, որ Թանգիկ Խոդավերդյանը վրաերթը կատարել է ավտոկայանում: Տղային ավելի ուշ տեղափոխել են հիվանդանոց, հաղորդում է Glendale News-Press-ը: Ըստ ականատեսների, տղամարդուն հաջողվել է բջջայինով նկարել մեքենայի համարանիշը, սակայն տեսնելով դա` Խոդավերդյանը շրջել է մեքենան եւ կրկին վրաերթ կատարել: