Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի արեւմտյան թեւը ողջունել է օրենքի ընդունումը, ըստ որի` երկարացվում է Հայոց ցեղասպանության ժառանգների կողմից ապահովագրական ընկերությունների դեմ հայցերի ներկայացման ժամկետը, հաղորդում է «Asbarez» թերթը:
«Կալիֆորնիան կրկին հաստատեց իր հաստատակամությունը արդարադատության նկատմամբ` ընդունելով տվյալ օրենքը»,- ասել է ANCA-ի արեւմտյան թեւի նախագահ Էնդրյու Կզիրյանը:
Նա համոզմունք է հայտնել, որ այդ օրենքի ընդունումը ուղղակիորեն կազդի Կալիֆորնիայի հայ համայնքի վրա եւ հիշեցում կլինի, որ Հայոց ցեղասպանության հարցը արդիական խնդիր է, որը պետք է լուծել:
Նշենք, որ ըստ Մայք Գատտոյի ներկայացրած օրենքի հայցերի ներկայացման ժամկետը երկարացվում է մինչեւ 2016թ. դեկտեմբերի 31-ը: Համահեղինակը նահանգի ասամբլեայի անդամ Խաչո Աչաջյանն է:




























