Աֆղանստանում սպանվել է նախագահ Համիդ Քարզայի եղբայրը` Ահմեդ Վալի Քարզայը: Ինչպես հայտնում է «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, սպանությունը տեղի է ունեցել Քանդահար նահանգում:

Նախագահի եղբոր սպանության փաստով հետաքննություն է սկսվել: Այլ մանրամասներ չեն հաղորդվում: