ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ուկրաինական պատվիրակության անդամներին` Գերագույն Ռադայի նախագահ Վլադիմիր Լիտվինի գլխավորությամբ, հրավիրել է Երեւանի «Արարատ» կոնյակի, գինու եւ օղու կոմբինատի թանգարան, ծանոթացրել հայկական կոնյակագործության ավանդույթներին:

Մինչ այդ Վլադիմիր Լիտվինը հանդիպել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին:

Ծառուկյանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԲՀԿ առաջնորդը կարեւորել է երկկողմ հարաբերությունների զարգացման գործում միջխորհրդարանական համագործակցության անհրաժեշտությունը: Որպես հայ-ուկրաինական պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար ԲՀԿ նախագահն իր պատրաստակամությունն է հայտնել ամեն կերպ աջակցել երկու երկրների միջեւ քաղաքական, տնտեսական ու հումանիտար կապերի խորացմանը:

Վերջում, ի պատիվ բարձրաստիճան հյուրերի, Գ. Ծառուկյանի անունից պաշտոնական ճաշ է տրվել: