Ազգային ժողովում կրկին պարգեւատրումներն են բաժանվել։ Այս մասին NEWS.am-ը Ազգային ժողովի նախագահի որոշումներից։
Նշենք, որ Սիմոնյանի որոշմամբ՝ ԱԺ-ում պարգեւատրվել են միանվագ դրամական պարգեւատրմամբ։
«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերով` կարգադրում եմ.
1. Ազգային ժողովի պատգամավորներին, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողներին եւ աշխատողներին խրախուսել միանվագ դրամական պարգեւատրմամբ՝ համաձայն հավելվածների:
2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վ. Նարիբեկյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»,- նշվում է որոշման մեջ։





























