Հարավային Սուդանի դրոշը` հնգաթեւ ոսկեգույն աստղ երկնագույն գլոբուսում` սեւ-կարմիր-կանաչ եռագույնի ֆոնին, այսօր` հուլիսի 14-ին հանդիսավորությամբ կբարձրացվի Նյու Յորքում` ՄԱԿ-ի շտաբ-բնակարանի շենքի դիմաց: Այսուհետ ՄԱԿ-ի անդամ երկրների թիվը կադառնա 193:

Ինչպես հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը` վկայակոչելով ՄԱԿ-ի մամուլի ծառայությունը, առավոտյան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի լիագումար նիստ կանցկացվի: Սպասվում է, որ այնտեղ առանց քվեարկության հավանություն կտրվի Հարավային Սուդանի` ՄԱԿ-ի անդամությանը, որից հետո Հարավային Սուդանի պատվիրակությունը կզբաղեցնի դահլիճում իրենց հատկացված տեղը:

Հարավային Սուդանի դրոշը հանդիսավոր բարձրացնելուց հետո, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը եւ Գլխավոր ասամբլեայի 65-րդ նստաշրջանի նխագահ, Շվեյցարիայի նախկին նախագահ Յոզեֆ Դեյսը հանդես կգան լրագրողների առաջ: