Թուրքիայում մի շարք ռեստորաններ ու սրճարաններ ի նշան բողոքի էլէկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ երեկոյան ժամերին մոմերի լույսի տակ են աշխատում։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ Իզմիր քաղաքի կենտրոնական փողոցներից մեկի բոլոր ռեստորաններն ու սրճարանները միացել են էլէկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ ակցիային եւ երեկոյան որոշակի ժամով մոմի լույսի տակ են սպասարկում հաճախորդներին։
Ռեստորանների սեփականատերերը բողոքում են, որ համընդհանուր գների բարձրացման հետեւանքով հաճախորդները քիչ են հաճախում ռեստորան, իսկ արդեն էլեկտրաէներգիայի բարձրացման հետեւանքով իրենք չեն կարողանում ծախսերը փակել։ Նրանք պահանջել են իջեցնել սակագները, քանի որ այդ գներով վնասով են աշխատում։
Նշենք, որ Թուրքիայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ մի քանի նահանգներում բողոքի ակցիաներ են իրականացվել։





























