Հարցվածները Երեւանի գլխավոր խնդիրը հասարակական տրանսպորտն են համարում (35.8 տոկոս), աղբահանությունը խնդրահարույց է համարում 22.9 տոկոսը, գնաճը՝ 17.6 տոկոսը, գործազրկությունը՝ ավելի քան 11 տոկոսը, խցանումները եւ ավտոկայանատեղերի բացակայությունը՝ 4.5 տոկոսը, անվտանգությունը՝ 4.5 տոկոսը: Այս մասին փետրվարի 11-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ներկայացնելով հարցման արդյունքները, հայտարարեց Gallup International Association-ի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:
Հակակորոնավիրուսային միջոցառումների պահպանման հետ կապված իրավիճակը, տաքսիներում եւ հասարակական տրանսպորտում իրավիճակը հարցվածները երկու բալ են գնահատել՝ հինգ բալանոց սանդղակով:
Հարցվածների ավելի քան 64 տոկոսը կարծում է, որ Երեւանում պետք է զարգացնել ավտոբուսային տրանսպորտը, 23.1 տոկոսըը՝ մետրոն, 14.2 տոկոսը՝ ֆիքսված տաքսին, տրոլեյբուսային տրանսպորտը՝ 10.7 տոկոսը։
Հեռախոսային հարցումն անցկացվել է 800 քաղաքացիների շրջանում 2022 թվականի հունվարի 24-ից փետրվարի 2-ը։




























