Մայրաքաղաքի 90 բազմաբնակարան շենքի տանիքներին տեղադրվում են արևային ֆոտովոլտային համակարգեր՝ ապահովելով շենքի վերելակների, շքամուտքերի, աստիճանավանդակների, ինչպես նաև բակային տարածքների լուսավորության համար անհրաժեշտ էլեկտրաէներգիան:

Երեւանի քաղաքապետարանից NEWS.am-ին հայտնում են, որ Ծրագրով շենքերում ու բակերում տեղադրվում են նաև նոր Էներգախնայող LED լուսատուներ: Այդպես, բնակիչները կտնտեսեն իրենց միջոցները՝ 50 %-ով:

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանը ծրագիրն իրականացնում է Եվրոպական միության (European Union in Armenia) աջակցությամբ «Քաղաքապետերի դաշնագրի ցուցադրական նախագծեր»-ի (Covenant of Mayors - Europe) շրջանակում: