Softline Finance ֆինանսական ծրագիրը հաճախորդներին հնարավորություն է տալիս ապառիկ գնել ՏՏ սարքավորումներ և ծառայություններ՝ առանց վարկային կազմակերպություններին դիմելու և առանց մեծ գումարների շրջանառությունից հանելու անհրաժեշտության։

Softline Armenia-ի վաճառքի տնօրեն Կարինե Եղոյանը խոսեց այն մասին, թե ինչպես է աշխատում Softline Finance-ը, ինչ լուծումներ կան ծրագրի շրջանակներում և ինչու է այն ձեռնտու բիզնեսին։

Softline Finance ծրագիրը գործում է ավելի քան մեկ տարի: Ինչպե՞ս առաջացավ գաղափարը և ի՞նչ նպատակ էր հետապնդում Softline ընկերությունը:

Կարինե: Այսօր ընկերության կողմից առաջադեմ ՏՏ արտադրանքների և լուծումների օգտագործումը դառնում է առանցքային մրցակցային առավելություն: Այնուամենայնիվ, ՏՏ ենթակառուցվածքի աջակցությունն ու արդիականացումը պահանջում է զգալի ռեսուրսներ: Այն դեպքում, երբ ընկերությունը բախվում է դրամական միջոցների սղության կամ հնարավորություն չունի միանվագ դուրս բերել դրանք շրջանառությունից, ապա ապառիկը դառնում է օպտիմալ լուծում ։

Ի պատասխան մեր հաճախորդների կարիքների՝ գործարկվեց Softline Finance ծրագիրը, որը թույլ է տալիս անմիջապես օգտվել մեր ՏՏ լուծումներից և ծառայություններից և վճարել դրանց համար աստիճանաբար։ Այսպիսով, ընկերությունները կարող են արդիականացնել և ամրապնդել սեփական ՏՏ ենթակառուցվածքը՝ առանց լրացուցիչ միջոցներ ներգրավման։

Մենք տեսնում ենք ծրագրի մեծ ներուժը, դրա պահանջարկը հաստատված է և՛ շուկայում, և՛ մեր հաճախորդների շրջանում։ Իր հերթին Softline-ը պատրաստ է տրամադրել առաջատար տեղեկատվական տեխնոլոգիաներ և կիբերանվտանգության միջոցներ, որոնք թույլ կտան արագացնել մեր հաճախորդների թվային փոխակերպումը և զարգացնել նրանց բիզնեսը:

Կարինե, իսկ ո՞ր ծառայություններն ու լուծումներն են հասանելի ծրագրի շրջանակներում:

Կարինե: Softline Finance-ի միջոցով կարելի է ձեռք բերել ՏՏ լուծումներ, որոնք վերաբերում են այսօրվա երեք առավել արդիական ուղղություններին ՝ ամպային հզորությունների, ծրագրային և ապարատային, ինչպես նաև կիբերանվտանգության ծառայությունների տրամադրում:

Վճարման տարաժամկետ տարբերակով հասանելի են ցանկացած սարքավորումներ, ծառայություններ կամ ծրագրային ապահովման լիցենզիաներ նշված ուղղությունների շրջանակներում։

Իսկ ինչպե՞ս է աշխատում Softline Finance-ը և ի՞նչ պայմաններ են տրամադրվում տարաժամկետ վճարման համար:

Կարինե: Գործընթացն ինքնին շատ պարզ է և շատ ժամանակ չի պահանջում։ Քանի որ ծրագիրն իրականացվում է Softline-ի կողմից՝ առանց բանկերի և այլ հաստատությունների աջակցության, մենք չենք պահանջում փաստաթղթերի, գրավի և երաշխավորների մեծ փաթեթ։

Այն ամենը, ինչ պետք է անել հաճախորդին դիմել Softline-ի մենեջերին և տարաժամկետ վճարման պլանի հարցում անել: 3 աշխատանքային օրվա ընթացքում մեր մասնագետները հաստատված սքորինգային մոդելի համաձայն կստուգեն հաճախորդի վճարունակությունը և կհաշվարկեն վճարումները։ Այս գործընթացից հետո այն ամենը ինչ պետք է անի՝ բաշխել վճարումը ըստ ժամանակի  և օգտվել այսօրվա շուկայում առկա լավագույն ՏՏ լուծումներից և ծառայություններից:

Անդրադառնալով  Softline Finance ծրագրին մասնակցելու պայմաններին, ապա առաջարկը գործում է վեց ամսից մինչև մեկ տարի ժամկետով պայմանագրերի համար։ Մենք նաև հաճախորդներին առաջարկում ենք հավասար վճարուման հնարավորություն ծրագրին մասնակցելու ամբողջ ժամկետի ընթացքում:

Անհատական հաշվարկի և խորհրդատվության համար միշտ կարելի է դիմել մեր մասնագետներին, ովքեր ավելի մանրամասն տեղեկատվություն կտրամադրեն և կպատասխանեն բոլոր հարցերին:

Ի՞նչ առավելություններ է տալիս Softline Finance ծրագիրը հաճախորդներին:

Կարինե: Ամփոփելով վերը նշվածը, նշեմ, որ ամենամեծ առավելությունն այն է, որ ՏՏ ծառայություններից և լուծումներից օգտվելու համար սպասելու կարիք չկա: Մենք ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ ընկերության զարգացումը, որպես ամբողջություն, մեծապես կախված է որոշումների կայացման արագությունից, և որոշակի բիզնես խնդիրների իրականացման համար միջոցների բացակայությունը կարող է հանգեցնել կորցրած շահույթի:

Softline-ը ձգտում է բիզնեսի թվային արդիականացումն ավելի մատչելի դարձնել մեր հաճախորդների համար, ուստի մենք առաջարկում ենք առավելագույնս պարզ և հարմար ֆինանսական ծառայություն ՝ փոքր հավասար չափերով վճարելու հնարավորությամբ՝ առանց շրջանառությունից գումար հանելու կամ բանկից վարկ վերցնելու անհրաժեշտության:

Տարաժամկետ վճարման տարբերակը գործում է ցանկացած սարքավորումների, ապրանքների և ծառայությունների համար։ ՏՏ լուծումները հաճախորդին փոխանցվում են անմիջապես որպես սեփականություն, ինչպես կանոնավոր մատակարարման պայմանագրով: 

Գործարքի գումարի ցածր մուտքի շեմը թույլ է տալիս ցանկացած մակարդակի կազմակերպություններին օգտվել ապառիկ պլանից՝ փոքր ընկերություններից մինչև խոշոր կորպորացիաներ: