Ադրբեջանն այսօր հայտարարեց, որ քրեական գործ է հարուցել եւ հետախուզում հայտարարել Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի նկատմամբ. փաստորեն Հայաստանի նախկին 2 նախագահները հետապնդվում են զուգահեռ Ալիեւի եւ Նիկոլի կողմից: Այս մասին Facebook-ի իր էջւմ գրել է ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը:

«Չեմ հասկանում ինչի՞ Ադրբեջանը ուղղակի չի դիմում Հայաստանի դատախազությանը, համոզված եմ, որ էն 2 դատախազները իրանց ղեկավարի հետ մեծ հաճույքով կպաշտպանեն էդ մեղադրանքը դատարանում, դե տիկին դատավորն էլ խնդիր, իհարկե, չի տեսնի»,-նշել է նա: