Տավուշի մարզում, փետրվարի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել. ժամը 17:00-ի սահմաններում Մ-6 ավտոճանապարհի 85-րդ կմ հատվածում  Երևանի բնակիչ, 41-ամյա Զ.  Յազիչյանը իր վարած  Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Բագրատաշենի մաքսատան հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ճամփեզրի քարե շինությանը: 

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդ Ս. Յազիչյանը մարմնական վնասվածքներով տողափոխվել է «Նոյեմբերյան» բժշկական կենտրոն:

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Յազիչյանը Վրաստանի Հանրապետությունում հայկական եկեղեցու թեմի առաջնորդի տեղակալն է: