Նորվեգիայի վարչապետի գրասենյակի մոտ հուլիսի 22-ի պայթյունին հաջորդել է Նորվեգիայի մայրաքաղաքից ոչ հեռու գտնվող կառավարող Աշխատանքային կուսակցության երիտասարդական ճամբարի գնդակոծումը. կրակը բացել է ոստիկանական համազգեստով տղամարդը:
Ճամբարում գտնվել է մոտ 700 մարդ: Ինչպես հաղորդում է «Reuters»-ը, ճշտված տվյալներով առնվազն 80 մարդ գնդակոծման զոհ է դարձել: Այսպիսով, զոհերի թիվը Օսլոյի խորհրդարնական թաղամասում եւ Ուտեյա կղզում հասել է 87-ի, կան բազմաթիվ վիրավորներ:
Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել: Նորվեգիայի իշխանությունները հայտարարել են, որ ճամբարի գնդակոծումը կապված է մայրաքաղաքի կենտրոնում պայթյունի հետ:




























