ԱՄՆ-ի ֆիզիկոսները գերհամակարգիչների օգնությամբ ճշտել են մութ մատերիայի աքսիոնների՝ հիպոթետիկ մասնիկների, զանգվածը։ Nature Communications ամսագրում հրապարակված եզրակացությունների համաձայն՝ այդ մասնիկների հայտնաբերմանն ուղղված փորձերի մեծ մասը չեն կարողանում հայտնաբերել դրանք, գրում է «ЛентаРу»-ն։

Կալիֆոռնիայի, Փրինսթոնի համալսարանների, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի եւ Լոուրենս Բերքլիի ազգային լաբորատորիայի գիտնականները մոդելավորել են գործընթացները Մեծ պայթյունից անմիջապես հետո՝ մինչեւ տիեզերքի գոյության առաջին վայրկյանի միլիարդանոց բաժինը։ Պարզվել է, որ աքսիոնի զանգվածը պետք է ավելի քան երկու անգամ ավելի մեծ լինի, քան ենթադրում էին ֆիզիկոսները, եւ կազմի  40-180 միկրոէլեկտրոնվոլտ (էլեկտրոնի զանգվածի տասը միլիարդանոց մասը):

Մոդելի հայտնաբերած զանգվածի ավելի ճշգրիտ արժեքը բացատրում է, թե ինչու  միկրոալիքային ռեզոնանսային տեսախցիկը, որը հաճախ օգտագործվում է աքսիոնների որոնման համար, ի վիճակի չէ ֆիքսել այդ մասնիկը նույնիսկ փորձի արդիականացման պայմանով։ Գիտնականների խոսքով՝ աքսիոնի բարձր հաճախականությամբ ալիքի վերափոխումը հայտնաբերելու համար տեսախցիկը պետք է փոքր լինի, սակայն դրա չափերը բավարար չեն լինի, որպեսզի ազդանշանը գերազանցի աղմուկը:

Աքսիոնը կարող է հայտնաբերվել պլազմային հալոմետրի միջոցով, որն օգտագործում է մեթանյութը՝ կոշտ մարմնով պլազման, աքսիոնի գրգռումների  գրանցման համար: Այս սարքը զգայուն է մնում զանգվածների ճշգրտված դիապազոնի աքսիոնների նկատմամբ եւ ընդունակ է հայտնաբերել դրանք։