ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը, արձագանքելով Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ԱԳ նախարարության հայտարարությանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Խաղաղության օրակարգի մասին բարբաջող, թուրքերին լայն ժպտացող, Բաքվից ստացված առաջարկություններն ընդունող իշխանությունները պաշտոնապես հաստատում են նոր պատերազմի մասին տեղեկությունները։

Արցախի Պաշտպանության Բանակը Ալիևի հետ համաձայնեցված գործողություններով երեք զորակոչ միայն զորացրելուց, որևէ սպառազինության մատակարարումը խափանելուց և ժողովրդին անպաշտպան թողնելուց հետո, հիշել են ռուսական ռազմական առսքելության մասին, որը մոռացել էին Փարիզ և Բրյուսել կատարած այցերի, ԱՄՆ և Կանադա հեռախոսազրույցների ժամանակ։

Արկածախնդիրները գիտակցված կործանում են մեր Հայրենիքի և պետության վերջին բեկորները»։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Արցախի Պաշտպանության բանակի հաղորդագրության համաձայն՝ադրբեջանական ստորաբաժանումները այս գիշեր կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա եւ կիրառել ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող: Հայկական կողմից կա մեկ վիրավոր։

Ըստ ՊԲ–ի՝ մարտի 24-ին Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, կոպտորեն խախտելով 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության պահանջները, ներխուժել են Արցախի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի, վերահսկողության տակ վերցնելով Ասկերանի շրջանի Փառուխ գյուղն ու հարակից դիրքերը, ապա փորձել առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արեւելյան սահմանագոտում:

Ռուսական խաղաղապահ զորակազմի եւ Արցախի համապատասխան մարմինների կողմից ժամեր տեւած բանակցությունները էական արդյունքներ չեն տվել, եւ հակառակորդը չի վերադարձել ելման դիրքեր:

Ադրբեջանական ներխուժումը շարունակվում է. իրադրությունը Լեռնային Ղարաբաղում շարունակում է լարված մնալ. ՀՀ ԱԳՆ