Ոստիկանության Կենտրոնական բաժնի ՔՀԲ ծառայողները հունիսի 13-ին Թամանցիների փողոցից բերման են ենթարկել 36-ամյա Վեներա Բ.-ին:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա մայիսի 31-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:




























