Իրաքի մզկիթներից մեկում պայթյուն է տեղի ունեցել: Զոհվել է առնվազն 3 մարդ:
Դեպքը տեղի է ունեցել Իրաքի արեւելքում գտնվող Անբար նահանգի Ռամադի քաղաքում, երբ շենքի մոտ երկու ֆուգաս է պայթել:
Պայթյունի հետեւանքով տուժել է 24 մարդ, ովքեր ծառայությունից հետո դուրս էին գալիս մզկիթից , հաղորդում է RBC-ն` վկայակոչելով Associated Press-ը:



























