Թբիլիսիի կենտրոնական շուկայի մոտակայքում Թամար թագուհու փողոցում գտնվող բազմաբնակարան շենքում հրդեհը մարվում է, հայտնում է «Նովոստի Գրուզիան»։
Հրկիզվել է տան մուտքի փայտյա աստիճանավանդակը, իսկ բնակիչներն արգելափակվել են իրենց բնակարաններում։ Ըստ ականատեսների՝ մի կին վիրավորվել է, երբ ցած է նետվել երկրորդ հարկի պատուհանից։ Նա հոսպիտալացվել է ոտքի կոտրվածքով։
«Մտավարի» հեռուստաալիքը հայտնում է, որ մինչեւ տասը մարդ ծխից թունավորվել է։
Մնացած քաղաքացիներին տարհանել են հրշեջների աստիճանների օգնությամբ։ Այս պահին դեպքի վայրում վեց փրկարարական բրիգադ կա:





























