Հուլիսի 11-13-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 7 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում նկատված օձերի վերաբերյալ:

ԱԻՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Երևանում և Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, Տավուշի մարզի Ոսկեվան, Արարատի մարզի Մրգավան գյուղերում:

Դեպքի վայր ժամանած փրկարարները բռնել են  2 գյուրզա, 2 սահնօձ, 2 շահմար, 1 անհայտ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: