Այսօր մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամ 22։00-ի սահմաններում Mercedes GL500 մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենան Այնթափ գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտնի, որը տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։
Վրաերթի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դեպքի վայրում հավաքվածները պատմել են, որ վրաերթի ենթարկված տղամարդը ավտոմեքենան կայանել է և խանութից գնումներ կատարելուց հետո վերադարձել է, որպեսզի նստի իր ավտոմեքենան, սակայն վրաերթի է ենթարկվել։
Mercedes GL500-ի վարորդը տեղափոխվել է ոստիկանության Մասիսի բաժին։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է նույն բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի և վարորդի ինքնությունը։





























