Հետախուզման մեջ գտնվող 33-ամյա Գագիկը հայտնաբերվել է հանգստի գոտիներից մեկում։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։

33-ամյա տղամարդը հայտնաբերվել է Աշտարակ քաղաքի հանգստի գոտիներից մեկում եւ բերվել Կենտրոնական բաժին են։ Նա հուլիսի 16-ից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի մեղադրանքով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։