Թուրքիայի Մերսին քաղաքի մզկիթներից մեկը մտած երկու գող փորձել են բացել երկաթե սեյֆը, որի մեջ է եղել Սոմալի օգնություն ուղարկելու համար հավաքված գումարը:
Մզկիթում տեղադրված անվտանգության տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են գողերը փորձում բացել սեյֆը, սակայն անհաջողության մատնվելով՝ փորձում են մտնել իմամների սենյակ, սակայն կրկին անարդյունք, որից հետո հոգնած պառկում են գետնին: Հասկանալով, որ ոչինչ չեն կարող տանել, գողերը դատարկաձեռն հեռանում են մզկիթից:



























