Դիարբեքիրի ծանր հանցագործությունների գծով 6-րդ դատարանում սկսվել է 152 քուրդ գործիչների դեմ 27-րդ դատական լսումը։
Firat գործակալության փոխանցմամբ՝ դատական նիստը սկսվել է խիստ անվտանգության միջոցառումների պայմաններում։ Սպասվում է, որ նիստում կքննարկվի դատախազի պահանջը՝ տեղափոխել դատական գործը մեկ այլ նահանգ։
Նշենք, որ 152 քուրդ գործիչներ, որոնց մեջ են քաղաքապետեր, կուսակցության նահանգային կառույցների ղեկավարներ, մեղադրվում են KCK/TM-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն/ Թուրքիայի խորհրդարան» ) անդամ լինելու եւ Թուրքիայում ահաբեկչական համարվող PKK-ի հետ կապեր ունենալու եւ նրա օգտին քարոզչություն անելու մեջ։




























