Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության արտահանումը ռեկորդային մակարդակի է հասել։ Տարվա 9 ամիսների վերջի դրությամբ ոլորտի ընդհանուր արտահանումը հասել է ավելի քան 2 մլրդ դոլարի, գրում է Dunya-ն։
Թուրքիայի արտահանողների ասամբլեայի (TIM) տվյալներով՝ պաշտպանական եւ օդատիեզերական ոլորտի արտահանումը հունվար-օգոստոսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 42.2 տոկոսով եւ հասել 2 մլրդ 636.9 մլն դոլարի։ Օգոստոսի դրությամբ տարեկան արտահանումն աճել է մինչեւ 3 մլրդ 992 մլն դոլար։ Նախորդ տարվա նույն ամսվա դրությամբ այդ ծավալի աճը 38 տոկոսի է հասել։
SIPRI-ի տվյալներով՝ Թուրքիան 2020 թ. բարձրացել է 14-րդ տեղը, իսկ 2021-ին՝ 11-րդ տեղն այն երկրների շարքում, որոնք այժմ ամենաշատ պաշտպանական արդյունաբերության արտադրանքն են վաճառում։
2021-ին Թուրքիան 380 միլիոն դոլարի պաշտպանական արդյունաբերության արտադրանք է մատակարարել։
2022-ին սպասվում է, որ Թուրքիան 4 միլիարդ դոլարի կամ ավել արտահանում կիրականացնի։ Ռազմավարական պլանում նպատակ էր դրված 2023 թ. 10.2 միլիարդ դոլարի պաշտպանական եւ օդատիեզերական արտադրության արտահանման հասնել եւ մտնել զարգացած երկրների կատեգորիա՝ այդ ոլորտում ոլորտի կայունության տեսանկյունից:
Ակնկալվում է, որ ոլորտն արտահանման այդ մակարդակին կհասնի 2023 թ.։ Այնուամենայնիվ, ենթադրվում է, որ Թուրքիան կընդգրկվի երկրորդ մակարդակի երկրների խմբում։





























