Հարաբերական կայուն շրջանից հետո ամերիկյան դոլարը «ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր` օգոստոսի 30-ին կրկին արժեզրկվեց, այն էլ միանգամից 1 դրամով:

Գործարքների արդյունքում դոլարի միջին փոխարժեքը կազմել է 367 դրամ, նախորդ օրվա 368-ի համեմատ:Դոլարի գնի այս անկումն ամենայն հավանականությամբ հետեւանք է նախակրթական շրջանում բնակչության կողմից դոլարի առաջարկի աճի:Ընդհանուր առմամբ` այսօր բորսայում վաճառվել է 2.45 մլն դոլար:

Կանխիկ արտարժույթի շուկայում նախադպրոցական ծախսեր կատարող մեր քաղաքացիները դոլար կարող են վաճառել առավելագույնը 366.5 դրամով, գնել` նվազագույնը 368.5 դրամով: