Նախորդ շաբաթ արտաքին լուսավորության ցանցի վթարների վերաբերյալ ստացվել է 190 ահազանգ. վթարների մեծ մասը վերականգնված են, աշխատանքները շարունակվում են: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 10-ին, Երեւանի քաղաքապետարանում հերթական գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց «Երքաղլույս» ՓԲԸ տնօրեն Գալուստ Վարդանյանը:

Քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հետաքրքրվեց, թե իրենց մոտ ինչպես է ընթանում շինարարությունը, ինչին Վարդանյանը պատասխանեց. «Պատերն են վերականգնում, տանիքի մասով պեկաժները հանել էին, դեռ նորերը չեն կարողանում բերել: Ճիշտն ասած, խաբելով ման են գալիս, ասում են՝ վաղը, մյուս օրը ու այդպես 20 օր է: Հետո պարզվեց, որ չկա պեկաժ այնտեղ, որտեղ պատվիրում են: Պայքարելով փորձում ենք գործը տանենք առաջ»: