Մեր ժամանակներում իսկապես հարմար սմարթֆոն ընտրելն այդքան էլ հեշտ գործ չէ, ինչպես կարող է թվալ առաջին հայացքից։ Արտադրողներն ամեն տարի թարմացնում են իրենց ֆլագմանյան, բյուջետային և միջին բյուջետային սմարթֆոնների շարքերն` օգտագործելով մարքեթինգային և այլ խորամանկություններ։

Եվ, եթե ֆլագմանյան և բյուջետային տարբերակների հետ ամեն ինչ քիչ, թե շատ հասկանալի է, դա կամ հնարավորինս «լիցքավորված»  տարբերակ է, կամ արժեքով ամենահասանելին, ապա միջին կամ միջինից բարձր գնային սեգմենտից սմարթֆոն ընտրելիս առաջանում են մի շարք հարցեր։ Ցանկություն է առաջանում ստանալ ժամանակակից լուծումներ «երկաթի» և սոֆտի տեսակետից, տարողունակ մարտկոց, լավ տեսախցիկներ, հաճելի դիզայն, և այս ամենը խելամիտ` ոչ աստղաբաշխական գնով։

Այս ակնարկում կփորձենք հասկանալ` կարող է, արդյոք, Հայաստանում վերջերս ներկայացված HONOR 70–ը դառնալ այդ օպտիմալ լուծումը՝ միջին բյուջետային սմարթֆոն ընտրելիս։

Առաջին պատճառ. հաջող դիզայն և էրգոնոմիկա

Սմարթֆոնի դիզայնում պահպանվել են նախորդ սերնդին`HONOR 50–ին բնորոշ գծերը։ Սմարթֆոնն ունի էլեգանտ տեսք, այն իսկապես պրեմիում դասի հեռախոս է կորպուսի նյութերի` ապակու և մետաղի շնորհիվ։  HONOR 70–ը ներկայացված է երեք գունային տարբերակներով` զմրուխտյա կանաչ, կեսգիշերային սև, արծաթյա բյուրեղ։

Կեսգիշերային սևը խիստ, դասական և ունիվերսալ տարբերակ է։ Իհարկե, հետևի փայլի պատճառով նրա վրա բավականին արագ տպվում են մատնահետքեր, բայց դա հեշտությամբ շտկվում է պաշտպանիչ պատյանի օգնությամբ։

Արծաթյա բյուրեղը շատ ոճային է, տեքստուրային, արևի շողերի ժամանակ կարելի է նկատել օպտիկական էֆեկտներ։

Զմրուխտյա կանաչն ունի անփայլ, գրադիենտային կափարիչ, լույսի տակ փոխում է գույնը` մուգից դառնալով բաց կանաչ, նման մակերեսին մատնահետքերը գրեթե անտեսանելի են։

HONOR 70–ը չի կարելի համարել կոմպակտ սմարթֆոն, բայց, ձգված ձևի (դիսփլեյի կողմերի հարաբերակցությունը` 20։9) և ոչ ծանր քաշի շնորհիվ (178 գրամ), այն շատ հարմար ու հեշտ է բռնել։

Հիմնական ֆոտոմոդուլը ներառում է երեք հաղորդիչ, որոնք տեղադրված են կոմպակտային շրջանակներում կորպուսի հետևի մասում։ Առջևի տեսախցիկը գտնվում է դիսփլեյի կենտրոնում` վերևի հատվածում` կոկիկ կտրվածքի տեսքով։

Լիցքավորման համար օգտագործվում է ակտուալ Type-C պորտը։ 

HONOR 70–ը էկրանի տակից համալրված է մատնահետքի սկաներով, որն աշխատում է անթերի և ակնթարթորեն, կա միայն մեկ թերություն. սմարթֆոնը հնարավոր է բացվի ոչ առաջին անգամից, եթե ձեռքերը թաց են կամ խոնավ։

Սմարթֆոնն ունի մեկ բարձրախոս, սակայն շատ բարձր որակի ։ Ձայնը հստակ է և զրնգուն։ Կարելի է հարմարավետությամբ լսել երաժշտություն և խոսել բարձր կապով։

Նշենք, որ HONOR 70–ը իր էլեգանտ գունային լուծումների, նյութերի, որակի, կողքերի սահուն ձևի և կորպուսի բարակության շնորհիվ հեռախոսն ունի իսկապես պրեմիում դասի սմարթֆոնի տեսք։

Երկրորդ պատճառ. հիանալի դիսփլեյ

HONOR 70–ն ունի որակյալ դիսփլեյ, OLED մատրիցա` 6,67 դյույմ անկյունագծով և 1080 x 2400 պիքսել կետայնությամբ։ Նման էկրանն ունի դիտման լայն անկյուններ, հագեցած սև գույն, պատկերի բարձր կոնտրաստ։ Եվ, իհարկե, առկա է DCI-P3 գունային տարածության ապահովումը` մինչև 1,07 միլիարդ գույներ պատկերելու հնարավորությամբ։

Նախկին սերունդների պես էկրանը նման է ջրվեժի։ Վիզուալ տպավորություն է ստեղծվում, որ սմարթֆոնն ընդհանրապես չունի շրջանակներ։ Այս գնային կատեգորիայի սմարթֆոններից շատերի մոտ դիսփլեյի թարմացման հաճախականությունը չի գերազանցում 90 Գց–ն, իսկ HONOR 70–ը կարող է պարծենալ 120Գց հաճախականությամբ, ինչն ապահովում է ինտերֆեյսի աշխատանքի առավելագույն սահունություն։ Մարտկոցի լիցքավորման խնայողության համար այդ պարամետրը կարելի է փոխել ինչպես ձեռքով, այնպես էլ ավտոմատ ռեժիմում։

Բնական գունային փոխանցումը, պայծառության պաշարը ու տեսողության պաշտպանության ռեժիմը սմարթֆոնի օգտագործումը դարձնում են ոչ միայն հարմարավետ, այլև անվտանգ։

Երրորդ պատճառ. ցերեկային և գիշերային որակյալ նկարահանում

Շատ օգտատերեր սմարթֆոն ընտրելիս և գնելիս առանձնահատուկ ուշադրություն են դարձնում ֆոտոհնարավորություններին, քանի որ սոցիալական ցանցերն ու մեսենջերները վաղուց դարձել են մեր առօրյայի մի մասը։ Իսկ այստեղ, առանց որակյալ լուսանկարների, հնարավոր չէ։ Սակայն ոչ բոլորն են պատրաստ մշտապես ունենալ պրոֆեսիոնալ տեսախցիկ, այդ պատճառով էլ սմարթֆոնն անպայման պետք է ստանա  հաճելի ու գեղեցիկ լուսանկարներ ցանկացած պայմաններում։

Այս հարցում ևս HONOR 70–ը պատվով դուրս կգա։ Եկեք շատ մանրամասն չներկայացնենք տեխնիկական բնութագրերը, դա արդեն առանձին նյութի թեմա է։ Բայց ամեն դեպքում որոշ առանձնահատկություններ պետք է նշել։

HONOR 70–ն ապրանքանիշի առաջին սմարթֆոնն է, որը համալրված է Sony IMX800 հաղորդիչով (54 ՄՊ և f/1.9 բացվածք)։ Իսկ դա նշանակում է, որ բավարար լուսավորության պայմաններում դուք կստանաք հստակ կադրեր` բնական գունափոխանցմամբ, լայն դինամիկ դիապազոնով և դետալիզացմամբ։

Լայնանկյուն մոդուլն ունի 50ՄՊ թողունակություն, դիտման անկյունը`122˚, դիաֆրագմը` f/2.2։ Այն օգտագործվում է նաև մակրոնկարահանման համար։

2ՄՊ հաղորդչի շնորհիվ հնարավոր է ստանալ որակյալ դիմանկարային լուսանկարներ։

Իսկ 32 ՄՊ առջևի տեսախցիկը, որը ներկառուցված է էկրանի մեջտեղի հատվածում  գտնվող փոքր շրջանակի մեջ, կուրախացնի որակյալ սելֆիներով։

HONOR 70–ում վիդեո նկարահանելիս հայտնվել է նոր ու հետաքրքիր ռեժիմ` Solo Cut կամ, ինչպես մեզ մոտ են ասում` «սմարթ վիդեոֆոկուս»։ Այս ռեժիմն անհրաժեշտ կլինի, եթե պետք է կադրում ֆիքսել կոնկրետ մարդու, ով գտնվում է մեծ թվով մարդկանց շրջապատում, կադրում «թիրախը» որոշվում է ավտոմատ և ֆոկուսն ուղղվում է անմիջապես նրա վրա։ Ամենահետաքրքիրն այն է, որ այս ռեժիմում նկարահանվում է միանգամից երկու վիդեո` մարդկանց ընդհանուր ֆոնը և առանձին գլխավոր հերոսը։ Բացի այդ, այս երկու վիդեոներից յուրաքանչյուրի համար կարելի է առանձին ընտրել դիրք` հորիզոնական կամ ուղղահայաց։ Սա հետաքրքիր հնարք է և′ վլոգերների, և′ նրանց համար, ովքեր վիդեո են նկարահանում անձնական նպատակներով, օրինակ` երեկույթներ կամ սիրված խմբի համերգները։

HONOR 70–ի թերություններից կարելի է նշել միայն telephoto մոդուլի բացակայությունը,  հասանելի է միայն լավ որակի թվային zoom։

Չորրոդ պատճառ. թարմ սոֆթ և արժանի «երկաթ»

Բավականին արագ և կայուն աշխատանք. ինչպես օպերատիվ, այնպես էլ մշտական հիշողության ծավալ, «թարմ» օպերացիոն համակարգ և «երկաթ», այս ամենն անհրաժեշտ է սմարթֆոնի հարմարավետ օգտագործման համար` սկսած խաղից մինչև բազմաֆունկցիոնալ խնդիրների կատարում։ Եվ HONOR 70–ը հաստատ հուսախաբ չի անի, այլև կարդարացնի ցանկացած սպասում։

Չիպսեթը Qualcomm Snapdragon 778G+ 5G է, Adreno 642L գրաֆիկական արացուցիչով։ HONOR 70–ը զինել են բավականին մեծ հիշողությամբ` 8ԳԲ օպերատիվ և 256ԳԲ ներքին։ Իսկ եթե այս ամենին գումարենք  Android 12 թարմ տարբերակն ու Magic UI 6.1 ֆիրմային թաղանթը, ապա կարելի է չկասկածել` HONOR 70–ը կդիմանա գրեթե ցանկացած ծանրաբեռնվածության` գրաֆիկական ծանր խաղեր, աշխատանքային խնդիրներ, միաժամանակ բացված տասնյակ հավելվածներ։

Եվ, իհարկե, Google–ի բոլոր ծառայությունների ամբողջական հասանելիություն` առանց որևէ սահմանափակման։

Հինգերորդ պատճառ. ողջ օրը լիցքավորված

Ավտոնոմ աշխատանքի տեսանկյունից HONOR 70-ը ռեկորդներ չի սահմանում, բայց լիցքարման տեսանկյունից դուք հաստատ օրը մի քանի անգամ վարդակ չեք փնտրի: Սմարթֆոնը համալրված է 4800 մԱ/ժ տարողունակությամբ մարտկոցով, ինչը թույլ է տալիս չափավոր ծանրաբեռնվածության պայմաններում ապահովել աշխատանք ողջ օրը, իսկ 66 Վտ հզորությամբ HONOR Super Charge-ը թույլ կտա ընդամենը 20 րոպեում լիցքավորել սմարթֆոնը 60%-ով: Սմարթֆոնը չունի անլար լիցքավորում:

Ամփոփենք արդյունքները

Եթե հակիրճ ամփոփենք վերը նշվածը, ապա պետք է ընդգծել, որ HONOR 70-ը գրեթե կատարյալ սմարթֆոն է իր գնային սեգմենտում՝ ժամանակակից դիզայն և որակյալ դիսփլեյ, գրեթե ցանկացած պայմաններում հստակ լուսանկարներ ստեղծելու հնարավորություն, բոլոր Google ծառայությունների հասանելիություն, թարմ Android 12 և Magic UI 6.1, գրեթե անթերի ավտոնոմ աշխատանք և 66 Վտ արագ լիցքավորման հնարավորություն: Իսկ 245 900 AMD դեմոկրատիկ գնի շնորհիվ HONOR 70–ը շահեկանորեն առանձնանում է մրցակիցների շրջանում։

Սմարթֆոնը կարելի է ձեռք բերել 245 900 AMD-ով Յուքոմ, Vega, Team Telecom գործընկերների խանութ-սրահներում, որտեղ մինչև հոկտեմբերի 31-ը HONOR 70-ը գնելու դեպքում որպես նվեր կստանաք HONOR Earbuds 2 Lite ականջակալներ: