Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջարկել է համազգային հանրաքվեի դնել հիջաբ կրելու կանանց իրավունքը երկրի սահմանադրության մեջ ամրագրելու հարցը։

«Եկեք այս հարցը դնենք հանրաքվեի, թող ժողովուրդը որոշի»,- ասել է Էրդողանը` շաբաթ օրը մեկնաբանելով խորհրդարանի քննարկմանը համապատասխան օրինագիծ ներկայացնելու գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնությունը։ Թուրքիայի հարավարեւելյան Մալաթիա քաղաքում նախագահի ելույթը հեռարձակել է TRT հեռուստաալիքը։

Ավելի վաղ Էրդողանն առաջարկել էր հիմնական օրենքի փոփոխություններ պատրաստել՝ ամրագրելով մուսուլմանական հագուստ կրելու կանանց իրավունքը։