Volkswagen-ը հաջորդ տարվա համար ակնկալում է աճ ավտոշուկայում, հակառակ վատթարացող տնտեսական հեռանկարին, քանի որ պատվերները ցույց են տվել, որ շարունակական ուժեղ պահանջարկը խեղդվում է մատակարարման շղթայի խնդիրների պատճառով: Այս մասին հայտարարել է Volkswagen-ի ֆինանսական տնօրեն Առնո Անտլիցը։
Նա ասել է, որ ընկերությունը գրեթե ամբողջությամբ փոխհատուցել է աճող էներգիայի ծախսերը եւ գնաճը ֆիքսված ծախսերի կրճատման միջոցով, ինչը օգնել է պահպանել մարժայի թիրախները՝ հակառակ կանխատեսվածից ցածր մատակարարումների:
Գործադիր տնօրեն Օլիվեր Բլյումը, իր հերթին, նշել է, որ ընկերությունը հավատարիմ է 4-րդ մակարդակի ինքնավար վարմանը եւ հաջորդ ամիս կորոշի, շարունակել արդյո՞ք նոր գործընկերոջ հետ աշխատանքները, թե ոչ:





























