Կապույտ կետերը օրական միկրոպլաստիկի 10 միլիոն մասնիկ են ուտում, կուզիկները՝ մոտ 200 000, իսկ լողակավոր կետերը՝ մոտ 3 միլիոն: Տարբերությունը կարող է պայմանավորված լինել կենդանիների սննդակարգի առանձնահատկություններով:

Այսպիսի եզրակացության են եկել Սթենֆորդի համալսարանի գիտնականները։ Նրանք 200 կետերի բնակավայրերն ու կերակրման տարածքները համեմատել են օվկիանոսում պլաստիկ աղբի տարածման քարտեզի հետ:

Պարզվել է, որ կետերը կեր հայթայթում են մակերեսից 50-250 մետր խորության վրա։ Հենց այնտեղ է կենտրոնացված միկրոպլաստիկի մեծ մասը:

Կուզիկ կետերը հիմնականում սնվում են ծովատառեխներով եւ անչոուսներով եւ ամենաքիչն են միկրոպլաստիկ ուտում: Կապույտ կետը ուտում է մանրախեցգետին՝ խեցգետնակերպ պլանկտոն, եւ միեւնույն ժամանակ ավելի շատ է միկրոպլաստիկ կլանում, քան նրա ցեղակիցները: Ֆինվալները ինչպես ձուկ, այնպես էլ մանրախեցգետին են սիրում, եւ նրանք երկրորդ տեղում են իրենց օգտագործած աղբի քանակով: