Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները ստուգում են իրականացրել «Գևորգ Մալոյան» Ա/Ձ-ում։

Տեսչական մարմնից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ ձկնաբուծարանում տարածքի գրունտային ստորերկրյա ջրային ռեսուրսներից պոմպերի միջոցով կատարվում  է  ջրառ՝ առանց ջրօգտագործման թույլտվության։

Ջրային ռեսուրսների ապօրինի օգտագործումը կասեցվել է։

Անհատ ձեռնարկատիրոջ նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ։