Բրիտանացին էլեկտրաէներգիայի թանկացման պատճառով իր տունը պատել է ստվարաթղթերով, գրում է LADBible-ը։
Տղամարդու խոսքով ՝ ինքը նման թանկ հաշիվներ վճարելու հնարավորություն չունի։
51-ամյա Նայջլ Կլիալի խոսքով՝ էլեկտրաէներգիայի իր հաշիվներն ավելացել են ամսական մինչեւ 1100 դոլար։ Այդպիսով նա որոշել է տունը տաքացնել՝ օգտագործելով 100 մետր արդյունաբերական ստվարաթուղթ՝ ծախսելով մեկ դոլար։
Նա նաեւ դիտարկում է գոմում ապրելու տարբերակը, քանի որ այնտեղ ավելի տաք է, քան տանը։
Տեղի վարչակազմում տեղյակ են տղամարդու խնդրից եւ խոստացել են ուղարկել իրենց ներկայացուցչին ՝ քննարկելու առաջացած խնդիրները։




























