Կոնվերս բանկի եւ Հայաթ Փրոջեքթի համագործակցությամբ ստեղծված «Գուգուշիկ» երգը լայն տարածում է ստացել համացանցում ու շարունակում է լիովին ծառայել ֆինանսական գրագիտության խրախուսման նպատակին։ Երգը ուսուցողական է շատերի՝ հատկապես դպրոցահասակների համար, որոնք վաղ տարիքից արդեն սովորում են ֆինանսական դաշտի «կարելի»-ներն ու «չի կարելի»-ները։
Երեւանի թիվ 152 դպրոցի աշակերտներն, օրինակ, այնքան են տպավորվել հայկական խմբի կատարումով, որ որոշել են մեդիա եւ ֆինանսական գրագիտությանը նվիրված միջոցառման ընթացքում ներկայացնել տվյալ երգի իրենց մեկնաբանությունը։ Բայց նրանցից ոչ ոք չէր էլ կարող պատկերացնել, որ իրենց հոլովակը եւս մեծ տարածում կգտնի ու կնկատվի անձամբ խմբի անդամների ու նախագծի հեղինակների կողմից։
Երեխաներին ոգեւորելու նպատակով Կոնվերս բանկի աշխատակիցները կազմակերպեցին Հայաթ Փրոջեքթի այցը կրթական համալիր, ինչը անակնկալ էր ոչ միայն դպրոցի աշակերտների, այլեւ՝ ուսուցիչներից շատերի ու ծնողների համար։
«Երբ համացանցում տեսանք հղումը, որտեղ երեխաները կատարում էին Հայաթ Փրոջեքթի արդեն հայտնի դարձած երգը, այն մեզ շատ դուր եկավ եւ ցանկացանք գալ դպրոց, անձամբ տեսնել ու ծանոթանալ երեխաների հետ։ Ինչ վերաբերում է երգի ստեղծման գաղափարին՝ դա պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում IT տեխնոլոգիաների զարգացման հետ մեկտեղ խարդախության դեպքերն օրեցօր ավելանում են, եւ դրանց կանխարգելման նպատակով տարբեր ֆինանսական կազմակերպություններ' այդ թվում Կոնվերս բանկը, փորձում են իրենց հաճախորդներին լուծումներ տրամադրել։ Այդ միջոցներից մեկն այս նախագիծն էր Հայաթ Փրոջեքթի հետ»,-իր խոսքում նշեց Կոնվերս բանկի մարքեթինգի թիմի ներկայացուցիչ Մարիա Տեր-Ստեփանյանը։
Երեւանի թիվ 152 դպրոցի տնօրեն Ժաննա Հարությունյանը նշում է․ «Երբ քննարկում էինք, թե ինչպես հանդես գալ, որ օրիգինալ ու տարբերվող լինի գաղափարը, հիշեցի, որ Հայաթ Փրոջեքթն ունի մի հոլովակ, որն ամբողջությամբ ֆինանսական գրագիտություն է քարոզում։ Ես չեմ իմացել, որ տեսահոլովակը հենց այդ նպատակով է ստեղծվել, եւ անկեղծ ասած՝ չենք իմացել, որ Կոնվերս բանկն, առհասարակ, կապ ունի այդ մտահաղացման հետ։ Դա բացահայտեցինք հետո, երբ զանգ ստացանք նրանց կողմից։ Ուրախ եմ, որ երեխաները կարողացել են իրենց խոսքը հասցնել այդ կատարման միջոցով»։
Մինչ բեմահարթակին աշակերտներն ոգեւորված պարում էին սիրված երգի ներքո՝ ցուցադրելով կարեւորագույն հաղորդագրությունները, նրանց կողքին աննկատորեն հայտնվեցին Հայաթ Փրոջեքթի անդամները, որոնք սկսեցին երգել ու պարել նրանց հետ։
Շոկ, անսպասելիություն ու երջանկության արցունքներ՝ հենց այսպես են պատանիները մեկնաբանում իրենց զգացողությունները։ Դպրոցի սաների հետ հանդիպումը սպասված էր նաեւ Հայաթ Փրոջեքթի անդամների համար․
«Շատ ուրախ ենք, որ այստեղ ենք։ Ուրախ ենք, որ լսում եք մեր երգերն ու միշտ իմացեք, որ «մենք ձեզի սիրենք գը»»,-նշեց խմբի անդամ Հովհաննես Սերոբյանը։
Ելույթին հաջորդեց անմիջական շփում հյուրերի ու դպրոցականների միջեւ, որից հետո Բանկի աշխատակիցները նվերներ հանձնեցին միջոցառման մասնակիցներին։
































