Վիկտորիայի թանգարանի գիտահետազոտական ​​ինստիտուտի մասնագետները, ուսումնասիրելով Կոկոսյան կղզիների շրջակայքը, հայտնաբերել են ձկների նախկինում անհայտ տեսակներ, գրում է LiveScience-ը։

Գիտնականները նշել են, որ այս տարածքներում կյանքը բարդ է, ինչը պայմանավորված է լույսի բացակայությամբ եւ սննդի պակասով։

«Դրանք տարբեր ձեւերի ու չափերի են: Յուրաքանչյուր տեսակ հիանալի կերպով հարմարեցված է խորը ջրերի էքստրեմալ պայմաններին»,- ասել է հետազոտող խմբի ղեկավար Թիմ Օ'Հարան։

Մասնավորապես, հետազոտողները կարողացել են հայտնաբերել երկու օձաձուկ: Նրանցից մեկը բաց մաշկով է եղել, իսկ մյուսը՝ փոքր գլխով ու հսկայական ծնոտով։

Բացի այդ, գիտնականները հայտնաբերել են սարդաձուկ, որը հենված է իր լողակների վրա, եւ մողես ձուկ, որի բերանում կան երկար ու սուր ատամներ։