Պղնձի արժեքը երեքշաբթի բարձրանում է, վկայում են աճուրդների տվյալները։ Չինաստանում կարանտինի թուլացման մասին լուրերը նպաստել են մետաղի պահանջարկի բարձրացմանը։

Պնղձի դեկտեմբերյան ֆյուչերսը Comex բորսայում թանկացել է 0,42 տոկոսով՝ մեկ ֆունտը (մոտ 0,45 կիլոգրամ) 3,8 555 դոլար։

Լոնդոնի մետաղների բորսայում (LME), երկուշաբթի օրվա աճուրդների արդյունքներով, մեկ տոննա պղնձի արժեքը՝ երեք ամիս հետո մատակարարմամբ, իջել է 1,38 տոկոսով՝ 8 375 դոլար, ալյումինիումինը՝ 0,45 տոկոսով՝ 2 452,5 դոլար, ցինկինն ավելացել է 3,54 տոկոսով՝ 3 131,5 դոլար։