Ճապոնիայի 67-ամյա արքայադուստր Նոբուկոյի մոտ բժիշկները կրծքագեղձի քաղցկեղ են ախտորոշել։ Նա 2012 թվականին մահացած արքայազն Տոմոխիտոյի՝ Ճապոնիայի պատվավոր կայսր Ակիխիտոյի զարմիկի այրին է։ Չորեքշաբթի այս մասին հայտնել է Kyodo գործակալությունը։

Արքայադստեր հիվանդութունը վաղ փուլում է։ Նոբուկոն կհոսպիտալացվի, ուռուցքի հեռացման համար վիրահատությունը նշանակվել է նոյեմբերի 19-ին։

Նոբուկո արքայադուստրը Ճապոնիայի նախկին վարչապետ Տարո Ասոյի կրտսեր քույրն է։