Հունգարիայի ուղղությամբ «Դրուժբա» խողովակաշարով հարավային ճյուղով նավթի մղումը վերականգնվել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» ասել է «Տրանսնեֆտի» նախագահի մամուլի քարտուղար, խորհրդական Իգոր Դեմինը:
Ավելի վաղ Հունգարիայի արտգործնախարար Պետեր Սիյարտոն հայտնել է, որ «Դրուժբա» խողովակաշարով նավթի մատակարարումները վերսկսվել են։





























