Ռուսաստանը եւ Չինաստանը էներգառեսուրսների մատակարարումների համար հաշվարկները կկատարեն ազգային արժույթներով։ Ռուսական գազի համար վճարումները արդեն կատարվում են ռուբլով եւ յուանով։ Ռուս-չինական միջկառավարական հանձնաժողովի նիստի արդյունքներով այս մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
«Մատակարարվող էներգառեսուրսների, այդ թվում Չինաստանից սարքավորումների համար հաշվարկներն այսուհետ կկատարենք ազգային արժույթներով՝ ռուբլով եւ յուանով,-ասել է նա։ Որպես օրինակ՝ այսօրվա դրությամբ «Գազպրոմի» եւ ՉԺՀ-ի միջեւ գազի մատակարարումն իրականացվում է ռուբլով եւ յուանով»։
Նովակը նաեւ հավելել է, որ նավթի եւ նավթամթերքի մատակարարման վճարումը նույնպես կիրականացվի Ռուսաստանի եւ Չինաստանի ազգային արժույթներով։




























