Օքսֆորդի համալսարանի փորձագետները հաշվարկել են, թե ինչպես կփոխվի մոլորակի կլիման այս դարի վերջին, եթե տաքացման ներկայիս տեմպերը շարունակվեն։ Պարզվել է, որ երկրագնդի բնակչության ավելի քան 90 տոկոսը կապրի ծայրահեղ շոգի պայմաններում, որը կուղեկցվի երաշտով։

Գիտնականները ծայրահեղ շոգի եւ երաշտի այս համադրւթյունն անվանել են CDHW հապավումով, որը բխում է այս հայեցակարգի անգլերեն համարժեքից՝ compound drought–heatwave: Նման բացասական սցենարը հաշվարկվում է մաթեմատիկորեն, համակարգչային մոդելները կանխատեսում են, որ այս գործոնների համադրությունը մինչեւ 21-րդ դարի վերջը 10 անգամ ավելի հաճախ կնկատվի։

Հասկանալի պատճառներով սա լուրջ բեռ կլինի հողագործության վրա։ Բայց քանի որ էկոհամակարգում ամեն ինչ փոխկապակցված է, էկոլոգիան ավելի կտուժի։ Վատագույն սցենարը նախատեսում է, որ վատ բերքը, բույսերի մահը վայրի բնության մեջ կառաջացնի թթվածնի կրճատում եւ ածխածնի բաղադրիչների նոր ավելացում:

Ինչպես ճեղքել այս արատավոր շրջանը, մոտ ապագայում գիտնականների եւ պրակտիկանտների համար հեշտ գործ չէ: Բայց, ինչպես նշում են գիտնականները, նման բացասական սցենարի դեպքում կմեծանա նաեւ սոցիալական անհավասարությունը, ինչը նույնպես նոր ռիսկեր է պարունակում։