Ռոչեսթերի տեխնոլոգիական ինստիտուտի հոգեբանները պարզել են, որ սեքս-ինդուստրիայի աշխատողները հաճախ ավելի բարեխիղճ են եւ բաց են նոր փորձառությունների համար, քան մնացած մարդիկ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Sexuality and Culture ամսագրում։
Բացի այդ, սեքս-ինդուստրիայի աշխատողները թմրանյութեր ավելի վաղ են փորձել, քան վերահսկիչ խմբի մարդիկ, իսկ կանանց մոտ դաշտանն ավելի շուտ է սկսվել:
Հարցումը պարունակել է տասը կետ՝ անհատականության հինգ հիմնական գծերի գնահատում։ Այնուհետեւ մասնակիցները անձի «մութ եռյակ»ի՝ փսիխոպատիայի, մաքիավելիզմի եւ նարցիսիզմի գնահատում են անցել: Այս որակների բարձր մակարդակ ունեցող մարդիկ հակված են վարքագծի, որը հաճախ բացասական սոցիալական հետեւանքներ է ունենում:
Ինչպես պարզվել է, այդ ոլորտի աշխատողներն ավելի անկաշկանդ են վերաբերվել պատահական սեքսին։ Միեւնույն ժամանակ, նրանք ավելի բարձր միավորներ են ունեցել սեռական հարաբերություններում երկարաժամկետ նախապատվությունների ցուցանիշներով։
Նրանք նաեւ մաքիավելիզմի ավելի բարձր բալեր են հավաքել։ Այս հատկանիշը ենթադրում է հաղորդակցման ոչ անկեղծ ոճ, ցինիկ վարք, բարոյականության հանդեպ անտարբերություն եւ սեփական շահի վրա կենտրոնացում:




























