Առնվազն յոթ մարդ զոհվել, եւս 12-ը տուժել է տորնադոյի հետեւանքով, տեղեկացրել է Associated Press-ը (AP)։

Գործակալության տվյալներով՝ առնվազն վեց մարդ զոհվել է Ալաբամայի նահանգում, եւս մեկ հոգի մահացել է Ջորջիայի նահանգում տորնադոյի հետեւանքով։

Ինչպես հաղորդել է գործակալությունը՝ վկայակոչելով Օտոգա օկրուգի (Ալաբամայի նահանգ) արտակարգ իրավիճակների վարչության ղեկավարին, իշխանությունների գնահատականներով՝ վատ եղանակի պատճառով վնասվել է 40-50 տուն։

poweroutage.us պորտալի տվյալներով՝ Ջորջիայում եւ Ալաբամայում էլեկտրականություն չունի համապատասխանաբար 65,6 հազար եւ 32,5 հազար սպառող։