ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտարարել է, որ գործակալությունն ընդլայնելու է ներկայությունն Ուկրաինայում, որպեսզի օգնի կանխել միջուկային վթարը հակամարտության ժամանակ։
«ԱԷՄԳ-ն ընդլայնելու է ներկայությունն Ուկրաինայում, որպեսզի օգնի կանխել միջուկային վթարը շարունակվող հակամարտության ժամանակ»,- գրել է Գրոսին Թվիթերում։
Նա ավելի վաղ հայտրարարել էր, որ կայցելի Ուկրաինա, կլինի ատոմային էլեկտրակայաններում՝ այնտեղ փորձագետներ նշանակելու համար։



























