Բիշքեկն օդի աղտոտվածությամբ աշխարհում առաջին տեղն է զբաղեցրել։ Այս մասին հայտնում է www.iqair.com կայքը, որը հրապարակում է օդի որակի վարկանիշը։
Ըստ կայքի տվյալների՝ Ղրղզստանի մայրաքաղաքում օդի աղտոտվածությունը կազմում է 306 AQI (օդի որակի ինդեքս), որը համապատասխանում է «վտանգավոր» մակարդակին։
Երկրորդ տեղում Դաքան է (Բանգլադեշ)՝ 179 AQI-ով, երրորդում՝ Դելին (Հնդկաստան)՝ 176 AQI։ Այս քաղաքներում օդի մաքրության աստիճանը գնահատվում է որպես «վնասակար»։
Այս ցուցակի առաջին տասնյակում են նաեւ Կալկաթան (Հնդկաստան), Կարաչին (Պակիստան), Մումբայը (Հնդկաստան), Աքրան (Գանա), Բաղդադը (Իրաք), Տաշքենդը (Ուզբեկստան) եւ Լահորը (Պակիստան):




























